Իրանը կմասնակցի աշխարհի առաջնությանը. ՖԻՖԱ-ի նախագահ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն, արխիվ

Իրանն անպայման կմասնակցի Ֆուտբոլի այս տարվա աշխարհի առաջնությանը, հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն։

Փետրվարի 28-ին սկիզբ առած ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմից հետո հստակ չէր՝ իրանական հավակաքանը կմասնակցի՞ մրցաշարին, որը նաև ԱՄՆ տարածքում է անցկացվելու։

«Հուսով ենք, որ այդ ժամանակ իրավիճակը կխաղաղվի, ինչը միանշանակ կօգնի մեզ, - ասել է Ինֆանտինոն՝ շարունակելով, - Իրանը պետք է գա, նրանք իրենց ժողովրդին են ներկայացնում, ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ»։

ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ սպորտը քաղաքականությունից զերծ պետք է լինի։

Աշխարհի խաղերի խմբային փուլում Իրանի ազգային հավաքականը երկու հանդիպում կանցկացնի Լոս Անջելեսում, մեկն էլ՝ Սիեթլում։ Իրանցիների կեցավայրը Արիզոնայի Թուսոն քաղաքում է։

Մինչ այդ՝ անցած ամիս, Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրը «կբոյկոտի Միացյալ Նահանգները, բայց ոչ Աշխարհի առաջնությունը»։ Իրանցի պաշտոնյան հավելել էր, թե Թեհրանը փորձում է խմբային փուլի խաղերը ԱՄՆ-ից տեղափոխել Մեքսիկա։ ՖԻՖԱ-ն, սակայն, մերժել էր այդ մասին Իրանի դիմումը։

Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին, այն անցկացվելու է միանգամից երեք երկրներում՝ ԱՄՆ, Մեքսիկա և Կանադա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինֆանտինոն հայտնել է, որ Իրանը Աշխարհի առաջնության խաղերը կանցկացնի ԱՄՆ-ում, ինչպես նախատեսված է«Իրանը մտադիր չէ դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարից». Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահԻրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ