Իրանի և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանի և Կատարի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հեռախոսազրույցում անդրադարձել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում վերջին զարգացումներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Նախարարները քննարկել են Իրանի միջուկային հարցով անուղղակի բանակցությունների ընթացքը, որի վերջին փուլն անցկացվել է փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ:

Զրուցակիցները կարևորել են խորհրդակցությունների և փոխգործողության շարունակությունը՝ ուղղված դիվանագիտական ջանքերի առաջմղմանը տարածաշրջանային համագործակցության շրջանակում:

Կատարը, ինչպես և Օմանը, Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության առանցքային միջնորդ է:

Փետրվարի 17-ի բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարությունը հայտարարեց մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ընդգրկվել ապագա համաձայնագրի նախագծում: Վաշինգտոնը հայտարարեց, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան «կարմիր գծերը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփի սպառնալիքներից ժամեր անց. Թեհրանը խոստանում է պատրաստել միջուկային համաձայնագրի նախագիծԻրանը մտադիր է 2-3 օրում պատրաստել ԱՄՆ-ի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծըԼավրովն ու Արաղչին Իրանի միջուկային ծրագիրն են քննարկելԹրամփը զգուշացնում է Իրանին՝ համաձայնության չգալու դեպքում՝ «վատ բաներ» կպատահենԹրամփը կոչ է արել Թեհրանին միանալ ԱՄՆ-ին «խաղաղության ճանապարհին»ԱՄՆ-ն «պատրաստ է շաբաթավերջին Իրանին օդային հարվածներ հասցնել», եթե Թրամփը նման հրաման տաԳրոսի․ «Իրանի շուրջ դիվանագիտական լուծումները սպառման եզրին են»Պեսկով․ «Իրանի շուրջ լարվածության աննախադեպ աճ է»Թեհրանը «մշակում է շրջանակային փաստաթուղթ»՝ Վաշինգտոնի հետ ապագա բանակցություններն առաջ մղելու համար Վենս․ Իրանի հետ բանակցություններում կա առաջընթաց, սակայն Թեհրանը դեռ չի ընդունում Թրամփի «կարմիր գծերը»ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնել են հիմնական սկզբունքների շուրջ, որոնցով պետք է առաջնորդվեն. Արաղչի