Իրանի և ԱՄՆ-ի բանակցային թիմերը կգլխավորեն Ղալիբաֆը և Վենսը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Իսլամաբադում սպասվող բանակցություններին Իրանի պատվիրակությունը կղեկավարի երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Ամերիկյան բանակցային թիմը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Իսլամաբադում։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդել էր հրադադարի հարցում, X-ի գրառման մեջ նշել էր, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ օրը հրավիրել է հանդիպելու Իսլամաբադում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հետքայլ՝ անդունդի եզրից». Կալլասը ողջունել է ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարըՄակրոնը կոչ է արել Լիբանանին ներգրավել համաձայնագրումԹրամփը և Իրանը վերջին պահին համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հրադադարի համաձայնագրից հետո «լիակատար և ամբողջական հաղթանակ» է տարել. AFP«Հիմա նպատակը պետք է լինի պատերազմի վերջնական ավարտի շուրջ բանակցությունները». Մերց