Իրանի բանակը 1000 նոր դրոն է ստացել

Իրան, արխիվային լուսանկար

Իրանի Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ հազար նոր անօդաչու թռչող սարքեր են ստացել։

Այս մասին հաղորդում է Իրանի կիսապաշտոնական «Թասնիմ» գործակալությունը։ Լրատվամիջոցը նաև մեջբերում է Իրանի բանակի հրամանատար Ամիր Հաթամիի խոսքերը, որն այսօր հայտարարել է.- «Նշմարվող սպառնալիքներից ելնելով՝ բանակը պահպանում և ամրապնդում է իր ռազմավարական առավելությունները: Նպատակն է՝ արագ մարտական գործողություններ վարելու և ցանկացած ագրեսորի ջախջախիչ պատասխան տալու կարողությունների ամրապնդումը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը պատրաստ է արձագանքելու ցանկացած ագրեսիայի. Թեհրանը՝ Վաշինգտոնին

Թեհրանն այսպես պատասխանել է Վաշինգտոնից հնչող սպառնալիքներին ի պատասխան, որ Թեհրանը պետք է շտապ բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ, Իրանի արտգործնախարարը հայտարարել է՝ Իրանի զինված ուժերը պատրաստ սպասում է՝ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։ Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ անցած տարվա 12-օրյա պատերազմից քաղած արժեքավոր դասերից հետո ավելի են ուժեղացրել իրենց ռազմական կարողությունները և անհրաժեշտության դեպքում պատրաստ են «ավելի արագ ու հուժկու արձագանքել»: Այդուհանդերձ, Իրանը ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել խնդիրը և չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, հավելել է իրանցի պաշտոնյան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփ․ «Մեր հաջորդ հարվածն Իրանին ավելի հզոր է լինելու»

Մինչ այդ ԱՄՆ նախագահն էր հայտարարել, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և Թեհրանին կոչ էր արել նստել բանակցությունների ու համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ ուշ չէ: