ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է եվրոպացի դաշնակիցներին «Իրանի հարցում Վաշինգտոնին չօժանդակելու համար»։
«Դուք ստիպված եք լինելու սովորել, թե ինչպես են ինքնուրույն մարտնչում, քանի որ ԱՄՆ-ն այլևս ձեր կողքին չի լինի այնպես, ինչպես դուք մեր կողքին չէիք»,-Truth սոցիալական ցանցում այսօր գրել է Թրամփը։
Նա նաև խորհուրդ է տվել եվրոպացիներին ինքնուրույնաբար լուծել էներգետիկ շուկայում ծագած խնդիրները։
«Այն բոլոր երկրները, որոնք Հորմուզի նեղուցի փակման պատճառով ավիացիոն վառելիքի պակաս են զգում, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, կարող են գալ և գնել այն Միացյալ Նահանգներից։ Մենք այդ վառելիքի մեծ պաշարներ ունենք,-գրել է Թրամփը՝ հավելելով,- Կա ևս մեկ տարբերակ։ Հավաքեք ձեր ողջ քաջությունը, գնացեք Հորմուզ և վերցրեք այդ վառելիքը»։