ԻՀՊԿ-ն նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի ԱՄՆ ռազմական օբյեկտներին

Արխիվ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին՝ անցած գիշեր իրանական քաղաքների վրա ԱՄՆ-ի հերթական ռմբակոծություններից հետո։

Նախագահ Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ վերջին հարվածները պատասխանն են անցած օրերին տարածաշրջանում զոհված երեք ամերիկացի զինծառայողների հիշատակին։

Չնայած իններորդ օրն անընդմեջ շարունակվող ռազմական գործողություններին՝ Իրանը միջնորդներից առաջարկներ է ստացել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Վերջինս միաժամանակ նշել է, որ դիվանագիտական ջանքերին զուգահեռ Թեհրանը կշարունակի վճռականորեն պաշտպանել ինքն իրեն։ Ամերիկյան կողմը ևս երեկ հայտարարել է, թե պատրաստ է բանակցությունների։ «Մենք միշտ բաց ենք դիվանագիտության համար», - ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Առայժմ, սակայն, կողմերը դիվանագիտական ջանքերի մասին մանրամասներ չեն հայտնել։

Մինչ այդ ԱՄՆ-ում բենզինի գներն այսօր կրկին հատել են մեկ գալոնի համար 4 դոլարի սահմանը։ Այդ շեմից գներն իջել էին հունիսին, երբ ԱՄՆ-ն և Իրանը ստորագրեցին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Իրանը դիվանագիտական ուղին կշարունակի՝ ելնելով իր ազգային շահերից»․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ի հարվածներից Իրանում մեկ զոհ կա. IRNAԱՄՆ-ը կշարունակի թիրախավորել Իրանը, քանի դեռ հարձակվում են նավերի վրա․ ՌուբիոԻրանին ԱՄՆ հարվածների 9-րդ գիշերը․ ևս մեկ ամերիկացի զինծառայող է զոհվելՀորդանանը ԱԳՆ է կանչել Իրանի հավատարմատարին, դատապարտել «դաժան» հարձակումներն իր տարածքի վրաՌուբիոն Վաշինգտոնում բանակցություններ է վարել Լիբանանի նախագահի հետԻսրայելը զգուշացնում է՝ իրանական հարձակման դեպքում կպատասխանի «ողջ ուժով»Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծումԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ զինծառայողների զոհվելուց հետո