Հրադադարը «Լիբանանին չի վերաբերում»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուհի գրասենյակից հայտարարել են, որ սատարում են Իրանի դեմ հարվածները երկու շաբաթով դադարեցնելու ԱՄՆ որոշումը, միևնույն ժամանակ ընդգծել՝ հրադադարը «Լիբանանին չի վերաբերում»։

Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին, որոնց նպատակն է՝ ապահովել, որպեսզի «Իրանը միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք այլևս չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և աշխարհի համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը և Իրանը վերջին պահին համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ

Երկշաբաթյա հրադադարը «Լիբանանին չի վերաբերում», հավելել է Իսրայելի ղեկավարը։

Նեթանյահուի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարեց, որ ԱՄՆ-ն, Իրանը և նրանց դաշնակիցները «համաձայնվել են ամենուր անհապաղ հրադադարի մասին, այդ թվում՝ Լիբանանում և այլուր»։

Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլան» հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ, մեկ միլիոնից ավելի մարդ տեղահանվել է։

Ո՛չ «Հեզբոլա»-ից, ո՛չ Լիբանանի կառավարությունից առայժմ չեն մեկնաբանում Նեթանյահուի հայտարարությունը:

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդել էր ԱՄՆ-Իրան հրադադարի հարցում, X-ի գրառման մեջ նշել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ օրը հրավիրել է հանդիպելու Իսլամաբադում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանի դեմ Իսրայելի հարձակման զոհերի թիվը հատել է 1300-ի շեմըԻսրայելը դուրս չի գա Լիբանանի հարավիցԻսրայելը պնդում է՝ Լիբանանում սպանված լրագրողները «Հեզբոլա»-ի զինյալներ էինԼիբանանը կանգնած է խորացող հումանիտար ճգնաժամի առջև. ՄԱԿ