Հութիները գրավել են Եմենի առանցքային նավահանգիստը Կարմիր ծովում. Reuters-ի աղբյուրներ

Եմեն - Մոխա նավահանգստին հութիների հասցրած հարվածների հետևանքները, օգոստոս, 2026թ.

Իրանի հետ կապեր ունեցող հութի զինյալներն այսօր վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովում Եմենի Մոխա նավահանգստի նկատմամբ՝ է՛լ ավելի վտանգելով էներգակիրների համաշխարհային մատակարարումները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները:

Եմենի կառավարությունից չորս ռազմական աղբյուրներ ընդգծել են, որ հութիները հավելյալ լծակ են ձեռք բերել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի՝ աշխարհի կարևորագույն ջրային ուղիներից մեկի նկատմամբ, և հարձակումներ են գործում ռազմավարական Հանիշ կղզիների վրա:

Reuters-ը նշում է, որ հութիները Իրանի կողմից ներգրավվեցին ընթացող պատերազմում՝ մարտի 28-ին հարձակվելով Իսրայելի վրա, բայց հիմնականում հանդարտ էին մինչև հուլիսին Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում հայտարարելը և սեպտեմբերին թագավորության դեմ հարձակումներն ուժգնացնելը:

Սաուդյան Արաբիան, որը նավթի ամենախոշոր արտահանողն է աշխարհում, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցի փաստացի փակվելուց հետո հենվում է Կարմիր ծովի ջրային ուղու վրա:

Հորմուզի նեղուցով մինչև պատերազմը փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

Էր-Ռիյադը Պակիստանի միջոցով զգուշացրել է Իրանին՝ զսպել իր հութի դաշնակիցներին: Սակայն, ինչպես իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա է փոխանցել, Թեհրանը պատասխանել է, թե չի վերահսկում հութիներին:

Հորմուզի նեղուցով և Կարմիր ծովով նավթի մատակարարման ուղիների խիստ խաթարված լինելու հետևանքով Brent տեսակի նավթի գինը երեկ գերազանցեց 100 դոլարը մեկ բարելի դիմաց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտների վրա, մոտ 70 մարդ է տուժելԵմենի հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայում օդանավակայանի են հարվածել Հութիները պնդում են, որ սաուդյան ռազմանավ են խոցել Հութիների հարձակման հետևանքով Եմենում կա չորս զոհԱՄՆ-ը դեպի Իրան շարժվող նավ է խոցել, հութիները նավահանգստի և նավի են հարվածել, Թեհրանը չի վերաբացում ՀորմուզըԱՄՆ-ն Օմանի ծոցում առևտրային նավ է խոցել․ Կարմիր ծովում հութիների հարձակումից զոհերի թիվը հասել է վեցիԶոհեր և վիրավորներ Եմենում՝ հութիների հարձակումից հետո11 վիրավոր Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումից հետո․ Էր-Ռիյադից զգուշացնում են՝ հակամարտությունը կարող է ընդլայնվելՀութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում սաուդական նավթատարի են հարվածել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հարվածել է Եմենում հութիների դիրքերինՀութիները հայտարարել են Կարմիր ծովում երկու սաուդյան նավթատար խոցելու մասին