Nvidia-ի ղեկավարի պաշտոնում Ջենսեն Հուանգի վերադարձից հետո ընկերության բաժնետոմսերի գինն աճել է մոտ 30 տոկոսով։ Արհեստական բանականության չիպեր արտադրող կարևորագույն ընկերությունում այս զարգացումից հետո աճել են նաև ֆոնդային շուկաների հիմնական ինդեքսները ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում:
Nvidia-ի տնօրենների խորհուրդը երեկ էր որոշել Հուանգին վերականգնել ընկերության նախագահի և գործադիր տնօրենի պաշտոններում: Nvidia-ի համահիմնադիր 63-ամյա Հուանգն ընդամենը երկու շաբաթ առաջ էր հրաժարական տվել՝ չինացի ենթադրյալ լրտեսի հետ սիրային կապի մասին սկանդալային բացահայտումից հետո:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են մոտ 4 տրիլիոն դոլար գնահատվող Nvidia-ի աշխատակիցներն ընկերության գլխավոր գրասենյակում դիմավորում Հուանգին: Ընկերության ղեկավարն էլ նոր խոստումներ է տալիս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Nvidia-ի խորհուրդը վերականգնեց Հուանգին նախագահի և տնօրենի պաշտոններում«Շնորհակալություն բոլորիդ երկրորդ հնարավորության համար: Երկրորդ անգամ ես ավելի լավ գործադիր տնօրեն կլինեմ»,- ասել է հուանգը։
Խորհրդի անկախությունը կասկածի տակ
Reuters-ը գրում է, որ Հուանգի վերադարձից հետո կարող են խնդիրներ ծագել կարգավորող մարմինների հետ, նաև հարցեր՝ խորհրդի անկախության վերաբերյալ, որը նրան վերականգնեց պաշտոնում։
ԱՄՆ նախագահն ասել է, որ իր շնորհիվ է հնարավոր դարձել Հուանգին վերադարձնել իր պաշտոնին: CNBC-ի հետ զրույցում Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն որևէ պատճառ չունի կարծելու, թե նրա վերադարձն անվտանգային ռիսկ է ԱՄՆ-ի համար, որն անվտանգության նկատառումներով արգելում է առաջատար չիպերի վաճառքը մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանին:
Մեծ կորուստ ոլորտի համար
Թրամփը, որը վերջին երկու տարիներին Nvidia-ի միլիոնավոր դոլարների բաժնետոմսեր է գնել, ասել է, որ Ջենսենը տաղանդավոր մարդ է, և նրան կորցնելը մեծ կորուստ կլիներ ոլորտի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ը խստացրել է առաջադեմ չիպերի արտահանման սահմանափակումները«Ես ուղղակի և անուղղակի շփվել եմ տնօրենների խորհրդի հետ ... Իմ համոզմունքն ավելի ամրապնդվեց, երբ հետևում էի, թե ինչ էր կատարվում ընկերության հետ, քանզի այն մեր երկրի համար շատ կարևոր եմ համարում։ Այն, ինչի հասել են Ջենսեն Հուանգը, ընկերությունը, իրո յուրահատուկ է։ Տնօրենների խորհուրդը շատ, շատ ողջամիտ վարվեց»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Կարևոր խաղացող ԱԲ ոլորտում
Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Բուհուի Քիուն ասում է, որ Nvidia-ն, ըստ էության, շատ կարևոր տեղ է զբաղեցնում արհեստական բանականության գլոբալ մատակարարման շղթայում և էկոհամակարգում: Պրոֆեսորի խոսքով՝ Ջենսեն Հուանգն էլ փաստացի ոլորտի ռազմավարության, ներդրումների խորհրդանիշն է դարձել, և նրան պաշտոնից ազատելն անորոշություն էր ստեղծել շուկայում: Սակայն հիմա ամեն ինչ փոխվում է:
«Ներդրողներն անորոշության մեջ էին արհեստական բանականության էկոհամակարգի և մատակարարման շղթայի ապագայի վերաբերյալ, բայց հիմա, երբ նա վերադառնում է որպես գործադիր տնօրեն, դա իսկապես վերացնում է որոշ կարևոր անորոշություններ»,- ասել է պրոֆեսորը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նոր զարգացումներ Nvidia-ի շուրջ. նախկին տնօրենին ու ԱՄՆ առևտրի նախարարին հրավիրել են հարցաքննության«Կոշտ և նվաստացուցիչ» մեթոդներ
Չնայած Հուանգի մասին այս գնահատականներին՝ ընկերությունում այլ բան են պատմում նրա ղեկավարման ոճի և կորպորատիվ մշակույթի մասին: The New York Times-ը վկայակոչելով ներկա ու նախկին աշխատողների, գրում է, որ Հուանգը կառավարման կոշտ և նվաստացուցիչ մեթոդներ է կիրառում:
Աշխատակիցները թերթին պատմել են, որ նա հաճախ վիրավորել ու հրապարակավ նվաստացրել է ենթականերին՝ համարելով, թե դրանով ավելի արդյունավետ է դարձնում նրանց: Թերթը ներկայացրել է նաև մի շարք նախկին աշխատակիցների բողոքներն այն մասին, թե ինչպես է Հուանգի կառավարման ոճն ազդել Nvidia-ի կորպորատիվ մշակույթի վրա։