Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեռ առնչվող Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանը նախատեսում է փակել ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցը, որտեղով փոխադրվում է աշխարհում ամեն օր սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։
Նեղուցը գտնվում է Իրանի հարավում՝ Պարսից և Օմանի ծոցերի միջև։
Լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ նավերը կորպուսից հաղորդագրություններ են ստանում, որ ոչ մի նավի թույլատրված չէ անցնել նեղուցով։
«Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողություններ» կազմակերպությունը, որն այս տարածաշրջանի բարձր ռիսկայնության հատվածներում առևտրային նավերի համար որպես կապի հիմնական միջոց է գործում, հայտնել է, որ նեղուցի փակվելու մասին զգուշացումներ են ստացել։