Հոնկոնգի հակակոռուպցիոն մարմինը ևս վեց մարդու Է ձերբակալել՝ բազմաբնակարան շենքում բռնկված խոշոր հրդեհի հետաքննության շրջանակներում:
Նոյեմբերի 26-ին բազմաբնակարան համալիրում բռնկված հրդեհը խլել է ավելի քան 120 մարդու կյանք, մոտ 200-ը դեռ անհետ կորած են համարվում:
Ոստիկանական տվյալներով՝ շենքերը պատված են եղել պաշտպանական ցանցով և պլաստիկով, որոնք կարող են չհամապատասխանել հրդեհային ստանդարտներին:
Ավելի վաղ շինարարական ընկերության երեք աշխատակից էր ձերբակալվել: