ՀՀ-ի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր է ստորագրվել

Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 3, Երևան

Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր է ստորագրվել, հայտնում է կառավարությունը:

Հռչակագիրը ստորագրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան: Կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունների ռազմավարական բնույթի ստորագրվող փաստաթղթով։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:

Հաղորդվում է նաև, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերՀայաստանում է Կանադայի վարչապետըԻնչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին. «Ազատությունը» ծանոթացել է համատեղ հայտարարությանը Էրդողանը Հայաստան չի գա, փոխնախագահին է գործուղելԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կկայանա առանց Մերցի