ՀՀ դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ, բողոքել Զելենսկու երևանյան ելույթի կապակցությամբ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյան, արխիվ

Այսօր Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել Հայաստանի դեսպանը: Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ:

«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է ԵՄ հովանու ներքո վերջին միջոցառումների շրջանակում Հայաստանում Կիևի նացիստական ռեժիմի պարագլուխ Վ. Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելու կատեգորիկ անընդունելիության մասին», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: - «Ընդգծվել է, որ Մոսկվայում այդ կապակցությամբ արդարացի վրդովմունք են ապրում և պաշտոնական Երևանի կողմից պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը համարում են [...] ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին չհամապատասխանող»:

Ըստ հաղորդագրության՝ դեսպանը խոստացել է Երևանում զեկուցել ռուսական կողմի ներկայացրածի վերաբերյալ:

Հայկական կողմը դեռ չի արձագանքել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում հայտարարել էր, մասնավորապես, թե Մոսկվան այս տարի որոշել է առանց ռազմական տեխնիկայի անցկացնել շքերթը, քանի որ «նաև վախենում են, որ շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կբզզան»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրեմլում ափսոսանք են հայտնում, որ Հայաստանը «շարունակում է երկու աթոռի նստելու փորձերը»Հայաստանը ներքաշվում է Եվրոպական Միության «հակառուսական ուղեծիր». Ռուսաստանի ԱԳՆՓաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ի շքերթին՝ «քարոզարշավի պատճառով»Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիաներ էին Փաշինյանն ու Զելենսկին քննարկել են երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են երկկողմ համագործակցության հարցերԱմռանը Պուտինը կորոշի՝ ընդայլնել պատերազմը, թե անցնել դիվանագիտությանը. Զելենսկի