Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ընդգծել այդ գործընթացի շարունակական առաջմղման կարևորությունը։ X-ում արած գրառմամբ Էմանյուել Մակրոնը նաև հայտնել է, որ անդրադարձել են տարածաշրջանային հարցերին և երկկողմ հարաբերություններին:
Իլհամ Ալիևը, իր հերթին, X-ում հայտնել է միայն, թե քննարկել են Ադրբեջան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և տարածաշրջային ու համաշխարհային զարգացումները:
Այս ամսվա սկզբին Ֆրանսիայի նախագահը Երևանում լրագրողներին ասել էր, թե պատրաստվում է Ալիևի հետ քննարկել Բաքվում պահվող հայ գերիների հարցը:
Կողմերի գրառումներում հայ գերիներին անդրադարձ չկա: