Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, հաղորդում է ԱԳՆ-ն:
Արարատ Միրզոյանն ու Անիտա Անանդը կարևորել են ճգնաժամային պայմաններում սերտ փոխգործակցությունը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու կարևորությունը:
Նա հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության աջակցելու ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը։
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով այդ թվում նրա ղեկավարությանը:
Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սա վերջ կդնի ԱՄՆ անվտանգության սպառնալիքին և իրանցիներին հնարավորություն կտա տապալել իրենց կառավարիչներին:
Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով Իսրայելը և ամերիկյան ռազմակայաններն ամբողջ տարածաշրջանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հենց ծուխը տեսանք, տագնապ սկսվեց. ՀՀ քաղաքացին՝ Աբու Դաբիում իրավիճակից