Հայաստան բնական գազի մատակարարումն իրականացվում է սովորական ռեժիմով, ռուսական «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Գազպրոմ Արմենիայից»:
«Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումն իրականացվում է սովորական ռեժիմով»,- գործակալությանը հայտնել են ընկերության ընկերության մամուլի ծառայությունից։
Սեպտեմբերի վերջին «Հրապարակ» թերթը, հղում անելով ռուսական իր աղբյուրներին, հաղորդել էր, թե Ռուսաստանը նախատեսում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը։
Հայաստանը գազի իր կարիքների գրեթե ողջ ծավալը բավարարում է ռուսական գազի միջոցով։ 2025 թվականին ռուսական «Գազպրոմը» Հայաստանին մատակարարել է մոտ 2.7 միլիարդ խորանարդ մետր գազ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ ԱԳՆ պաշտոնյան խոսում է գազի գնի հետ կապված Հայաստանի առավելությունների հնարավոր կորստի մասինՀայաստան ևս 476 միլիոն խորանարդ մետր գազ տարեկան մատակարարվում է Իրանից «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում. Հայաստանն Իրանին մատակարարում է էլեկտրաէներգիա, որը հիմնականում արտադրվում է Հրազդանի ՋԷԿ-ում, իսկ Իրանը Հայաստանին մատակարարում է բնական գազ՝ 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կՎտ/ժ հարաբերակցությամբ։
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 177.5 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար։ Գազի գինն ամրագրված է պայմանագրով, որը գործում է մինչև 2026 թվականի վերջ 2027 թվականի սկիզբ։
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում արտոնյալ պայմաններով, մինչդեռ այլ երկրներից վառելիք ներմուծելը զգալիորեն ավելի թանկ կլինի Երևանի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գազի թանկացման ազդակ ռուսական կողմից չենք ստացել. վարչապետՎերջին շրջանում Ռուսաստան-Հայաստան լարված հարաբերությունների ֆոնին Մոսկվայից պարբերաբար ուղիղ և անուղղակի հայտարարում են, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, արտոնյալ պայմաններով է ստանում գազը և ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կզրկվի այդ արտոնությունից:
Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն էր վերջերս հայտարարել, որ
եթե Երևանը վերանայի Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերություններ, ապա կարող է զրկվել ռուսական գազի գնի հետ կապված արտոնություններից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի է. Գևորգ ՊապոյանՉնայած Ռուսաստանից հնչող հայտարարություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը գազի հնարավոր թանկացման մասին որևէ ազդակ ռուսական կողմից չի ստացել:
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական բացասական ազդեցությունը մեծ չէ, մինչդեռ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։ Պապոյանը նաև ասել էր, որ գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի է: