Հայաստան են ժամանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցները

Հայաստան են ժամանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները:

Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան: Նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

Վաղը երեկոյան նախատեսված է պաշտոնական ընթրիք երկրների ղեկավարների մասնակցությամբ: Գագաթնաժողովը երկուշաբթի է՝ Մարզահամերգային համալիրում:

Գագաթնաժողովին մասնակցելուց բացի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նաև պաշտոնական այց կկատարի Հայաստան: Երեքշաբթի երևանյան բանակցություններից հետո Մակրոնն ու Փաշինյանը կմեկնեն Գյումրի, որտեղ հայ-ֆրանսիական բացօթյա մեծ համերգ է նախատեսված:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին. «Ազատությունը» ծանոթացել է համատեղ հայտարարությանը Էրդողանը Հայաստան չի գա, փոխնախագահին է գործուղելԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կկայանա առանց ՄերցիԶելենսկին ժամանում է ԵրևանՄակրոնը մայիսի 5-ին կլինի ԳյումրիումԳյումրիում սպասում են Ֆրանսիայի նախագահին