ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների 211/204 հարաբերակցությամբ դեմ է քվեարկել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին իմփիչմենթ ներկայացնելու մասին բանաձևը Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողով ուղարկելու վերաբերյալ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների առաջարկին։
Reuters-ը պարզաբանում է, թե քանի որ այս հանձնաժողովը վերահսկում են հանրապետականները, Հեգսեթին աշխատանքից ազատելու նախաձեռնությունը գործնականում արգելափակված է մինչև Կոնգրեսի հաջորդ նստաշրջանը։
Նոր կազմով Կոնգրեսն իր աշխատանքները կսկսի 2027 թվականի հունվարի 3-ին։ Նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն կունենան թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հանրապետական կոնգրեսականը Փիթ Հեգսեթին պաշտոնանկ անելու նախագիծ է ներկայացրելԵվ այս մեծամասնության ուժի մեջ մտնելուց հետո դեմոկրատները կկարողանան ևս մեկ փորձ կատարել նախարարին հեռացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ կլինի պարզ մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում և ձայների երկու երրորդը Սենատում։ ԱՄՆ պաշտպանության ոչ մի նախարարի դեռ իմփիչմենթ չի ներկայացվել:
Հեգսեթի դեմ իմփիչմենթի բանաձևը ներկայացրել էր պաշտպանության նախարարի կուսակից, Կենտուկիից հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասսին։ Նա ԱՄՆ պաշտպանության նախարարին մեղադրել էր լիազորությունները չարաշահելու մեջ, մասնավորապես՝ Իրանի դեմ պատերազմի համար, որը սկսվել էր առանց Կոնգրեսի թույլտվության։
Բանաձևի նախագծում նաև հիշատակվում են Եմենում ընթացող մարտական գործողությունները, Կարիբյան ավազանում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավերի վրա ԱՄՆ-ի ենթադրյալ հարվածները և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հեգսեթը «ֆարս» է որակել իր իմփիչմենթի փորձը«Նա [Հեգսեթը - խմբ.] չարաշահել է իր պաշտոնը՝ անտեսելով պատերազմ հայտարարելու լիազորությունների վերաբերյալ Կոնգրեսի բանաձևերը, առևանգելով օտարերկրյա առաջնորդների և ահաբեկելով Թրամփի վարչակազմի քննադատներին՝ նրանց թիրախավորելով խոսքի ազատության իրենց իրավունքն իրականացնելու համար», - ասել էր Մասսին։
Հեգսեթը հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով ֆարս։ «Պատմությունն Իրանի պատերազմին կտա բոլորովին այլ գնահատական, քան այսօր գերակշռող հասարակական կարծիքը», - ասել է նախարարը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է Հեգսեթին՝ հայտարարելով, որ պաշտպանության նախարարը «շատ լավ աշխատանք է կատարել»։