Հեգսեթը «ֆարս» է որակել իր իմփիչմենթի փորձը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 10-ը նոյեմբերի, 2026թ.
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 10-ը նոյեմբերի, 2026թ.

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու փորձն այսօր անվանել է «ֆարս, որը հաջողությամբ չի պսակվի», - հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Հեգսեթի այս մեկնաբանությունը հնչել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Թոմաս Մասսիի նախաձեռնության հաջորդ օրը, ով 8 կետանոց մեղադրանք է ներկայացրել Հեգսեթի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար: Կոնգրեսականը նախարարին մեղադրում է Իրանի հետ պատերազմի ընթացքում իշխանությունը չարաշահելու մեջ:

Մայիսից հետո իր առաջին ասուլիսի ժամանակ Հեգսեթը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի փորձերն անհաջողության են մատնվել, ապա հավելել է. - «Դրանք կրկին անհաջողության կմատնվեն: Սա հայրենասիրություն չէ, սա սաբոտաժ է»:

Իրանի հետ պատերազմի վերաբերյալ նախարարը հայտարարել է. - «Ես սատարում եմ այդ գործողություններից յուրաքանչյուրը: Հպարտ եմ, որ իրականացրել եմ դրանք, վաղը ևս դա կրկին կանեի»:

Կոնգրեսական Մասսին X սոցցանցում հրապարակման մեջ հաղորդել է, որ այսօր Պալատը առաջին քվեարկությունը կանցկացնի՝ իր նախաձեռնությունը մերժելուն ուղղված ընթացակարգային առաջարկով: «Եթե մեզ հաջողվի հաղթահարել այդ փորձը, մենք կանցնենք իմփիչմենթի վերաբերյալ հոդվածների շուրջ լիարժեք բանավեճերին և քվեարկությանը», - գրել է հանրապետական կոնգրեսականը:




​
XS
SM
MD
LG