«Համաս»-ը վստահեցնում է, որ հավատարիմ է մնում Գազայի խաղաղության համաձայնությանը

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ և նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներ, արխիվ

«Համաս»-ը հայտարարել է, որ շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի աջակցությամբ ձևավորված Գազայի խաղաղության համաձայնությանը՝ այն բանից հետո, երբ Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները Իսրայելի հետ քննարկել է խմբավորման զինաթափմանն ուղղված քայլերը։

«Ակնհայտ է, որ մինչև այժմ իսրայելական կողմը միջնորդներին հստակ համաձայնություն չի հայտնել ճանապարհային քարտեզի վերաբերյալ», - France-Presse-ին ասել է «Համաս»-ի խոսնակ Հազեմ Քասեմը՝ հավելելով, որ կան ժամկետներ և ընթացակարգային քայլեր, որոնք պետք է մանրամասն մշակվեն, սակայն նախ անհրաժեշտ է Իսրայելի համաձայնությունը ճանապարհային քարտեզին։

Դոնալդ Թրամփի փեսա Քուշները կիրակի օրն էր Եգիպտոսում հանդիպել «Համաս»-ի ներկայացուցիչների, իսկ հաջորդ օրը Երուսաղեմում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որը հրապարակավ մերժել է համաձայնագրի վերջին փուլը։

Բանակցություններից հետո Fox News-ին տված հարցազրույցում Քուշներն ասել է, որ «Համաս»-ի զինաթափումը կարող է սկսվել մոտ 30 օրվա ընթացքում, իսկ Գազայի վերականգնման աշխատանքները չեն սկսվի մինչև զինաթափման գործընթացի մեկնարկը։

Քուշները նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի սահմանափակելու Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, եթե Գազայում առաջանան որևէ անմիջական սպառնալիքներ։

Չնայած խաղաղության գործընթացի փորձերին՝ Իսրայելը շարունակում է օդային հարվածները Գազայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քուշները հանդիպել է Նեթանյահուի հետԹրամփի բանագնաց Քուշները հանդիպել է «Համաս»-ի առաջնորդինՆեթանյահուն մերժել է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըԻսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ ԱՄՆ աջակցությամբ մշակված ծրագրին. ՆեթանյահուՆեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Իսրայելը վերսկսել է հարվածները Գազայի ուղղությամբԹրամփը հայտարարել է «Համաս»-ի լիակատար զինաթափման շուրջ «պատմական համաձայնության» մասին