Մատչելիության հղումներ

Թրամփի բանագնաց Քուշները հանդիպել է «Համաս»-ի առաջնորդին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Ջարեդ Քուշները Եգիպտոսում հանդիպել է «Համաս»-ի նոր առաջնորդ Խալիլ ալ-Հայայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է BBC-ն։

Ըստ հաղորդումների՝ կողմերը քննարկել են Գազայի համար ԱՄՆ-ի աջակցությամբ մշակված խաղաղության ծրագրի իրագործումը։ Բանակցությունների առանցքում եղել են «Համաս»-ի զինաթափման, իսրայելական զորքերի դուրսբերման և Գազայում հումանիտար իրավիճակի հարցերը։ Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի հրապարակվել։

Քուշներ-ալ-Հայա բանակցությունները նման բարձր մակարդակով առաջինն են անցած տարի Գազայում հրադադարի շուրջ համաձայնությունից հետո։ Հանդիպմանը, ըստ BBC-ի, մասնակցել են նաև Խաղաղության խորհրդի ներկայացուցիչներ Նիկոլայ Մլադենովն ու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ինչպես նաև Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի ներկայացուցիչները։

Թրամփի Խաղաղության խորհուրդն անցած ամիս հայտարարել էր «Համաս»-ի և Գազայում գործող մյուս զինված խմբավորումների «ամբողջական զինաթափման» շուրջ համաձայնության մասին։ Իսրայելը, սակայն, անցած շաբաթ մերժեց Թրամփի 15 կետից բաղկացած ծրագիրը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը Գազայից դուրս չեն բերվի, քանի դեռ «Համաս»-ն ամբողջությամբ չի զինաթափվել։


XS
SM
MD
LG