Հաջիև. Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանը և հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևն այդ մասին խոսել է «Մշակույթի և մեդիայի երկխոսության Բաքվի հարթակում»։

«Կան որոշակի իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից։ Սակայն մենք մտադիր չենք ռևանշի դիմել», - ասել է Հաջիևը՝ ընդգծելով՝ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ միայն թղթի վրա։

Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքով՝ Բաքուն մշակել է համաձայնագրի նախնական սկզբունքները, իսկ Վաշինգտոնում դրա նախաստորագրումից հետո կարևոր քայլեր է ձեռնարկել հանուն խաղաղության։

Իլհամ Ալիևի օգականի այս հայտարարությունը հնչում է Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին։ Բաքուն, մինչդեռ, որպես պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բայրամովի պնդմամբ՝ Սահմանադրության փոփոխությունը համապատասխանում է հենց Հայաստանի իշխանության շահերինԱդրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, Փաշինյանի կանխատեսմամբ, կարող է ստորագրվել 2027-2028 թ.թ. Սահմանադրության փոփոխության հարցը Ադրբեջանը ներկայացնում է ոչ թե որպես պահանջ, այլ՝ նախապայման. Միրզոյան