Ղալիբաֆը վերահաստատում է Հորմուզի նեղուցը վերահսկելու Թեհրանի մտադրությունը

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արխիվ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերահաստատել է Հորմուզի նեղուցը վերահսկելու Թեհրանի մտադրությունը։

Իրանում այսօր տոնում են Հորմուզի նեղուցում Պորտուգալիայի դեմ Սեֆյան Պարսկաստանի 1622 թվականին տարած հաղթանակը։

Այս կապակցությամբ Ղալիբաֆը X-ում գրառում է կատարել՝ նշելով. «Վերահսկելով Հորմուզի նեղուցը՝ [Իրանը] իր և իր հարևանների համար Ամերիկայի ներկայությունից և միջամտությունից զերծ ապագայի թանկագին երջանկությունը կապահովի»։

Ավելի վաղ գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից էր հայտարարություն տարածվել։ Ըստ 56-ամյա հոգևոր առաջնորդի՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի համար նոր էջ է ձևավորվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հորմուզի նեղուցի կառավարման նոր կարգը հանդարտություն կպարգևի Ծոցի երկրներին. Մոջթաբա Խամենեի

Նախքան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների մեկնարկը Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հորմուզը կշարունակի փակ մնալ․ Ղալիբաֆ«Մենք առաջընթաց ենք ունեցել Վաշինգտոնի հետ բանակցություններում». ՂալիբաֆԱՄՆ-ն ի վիճակի չեղավ շահել Իրանի վստահությունը․ ՂալիբաֆԻրանի 10 կետանոց առաջարկի երեք կետերը խախտվել են. Ղալիբաֆ