Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սպառնացել է անդառնալիորեն ոչնչացնել տարածաշրջանի կենսականորեն կարևոր ենթակառուցվածքները, եթե Միացյալ Նահանգները և Իսրայելը հարձակվեն իրենց ենթակառուցվածքների վրա:
«Մեր երկրի էլեկտրակայանների և ենթակառուցվածքների թիրախավորումից անմիջապես հետո, կենսականորեն կարևոր ենթակառուցվածքները, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքները կհամարվեն օրինական թիրախներ և անդառնալիորեն կոչնչացվեն», - X-ում արված գրառմամբ ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը:
Նա զգուշացրել է, որ այդ դեպքում նավթի գները «երկար ժամանակով կբարձրանան»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են ջրային և էներգետիկ ենթակառուցվածքները. Իրանի նախարարԹրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզը բացելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին, եթե 48 ժամվա ընթացքում Թեհրանը չվերաբացի ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։