Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ

Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված կրակոցների և օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ երեք երեխա, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են առողջապահության պաշտոնյաները։

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածել են Գազայի հատվածում գտնվող մի քանի թիրախների՝ Իսրայելի անվտանգության ուժերին սպառնացող վտանգները վերացնելու համար։

«Համաս»-ի կողմից ղեկավարվող Գազայի կառավարության մամուլի գրասենյակի տնօրենն ասել է, որ Իսրայելի հատուկ նշանակության ուժերը փորձել են գործողություն իրականացնել Գազա քաղաքում, սակայն հայտնաբերվել են առաքելության ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գազայում խաղաղ բնակիչների սպանությունների մասին ֆիլմը՝ Վենետիկի «Ոսկե առյուծի» մրցույթումԹուրքիան, Եգիպտոսը և Կատարը դատապարտել են Գազային Իսրայելի հարվածները «Համաս»-ը վստահեցնում է, որ հավատարիմ է մնում Գազայի խաղաղության համաձայնությանը