Ֆիդանը կմեկնի Մեծ Բրիտանիա՝ Իրանի և Ուկրաինայի հարցերով բանակցություններ վարելու. Reuters

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այս շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Լոնդոն՝ Իրանի և Ուկրաինայի պատերազմների շուրջ բանակցություններ վարելու համար, Reuters-ի փոխանցմամբ այս մասին այսօր հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը՝ հավելելով, որ նա նաև կքննարկի ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև համագործակցությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ երկօրյա այցի ընթացքում Ֆիդանը նաև կկրկնի Թուրքիայի պատրաստակամությունը՝ նպաստելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերին:

Այսօր ավելի վաղ հաղորդվեց, որ Կիևը խնդրել է Թուրքիային հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների մակարդակով հանդիպում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը երկարաձգում է Իրանի հետ հրադադարը, շրջափակումը կշարունակվի