Ֆիդանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ

Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Ստամբուլում, հունվարի 30,2026թ.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր հայտարարել է՝ Թուրքիան Միացյալ Նահանգներին և Իրանին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ նրանց միջև առկա խնդիրները լուծելու համար, միաժամանակ վերահաստատելով, որ Անկարան դեմ է Իրանի ներքին գործերին արտաքին միջամտությանը։

Ստամբուլում իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ֆիդանը նշել է, որ կարևոր է վերսկսել ԱՄՆ-Իրան բանակցությունները վերջինիս միջուկային ծրագրի շուրջ՝ տարածաշրջանային լարվածությունը մեղմելու համար։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ հինգշաբթի օրը խոսել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ և որ կշարունակի Իրանի հարցով խոսել ԱՄՆ պաշտոնյաների հետ։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի ու Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդի դեր ստանձնել՝ երկու կողմերի միջև լարվածությունը մեղմելու համար։

«Նախագահ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդի դեր ստանձնել՝ լարվածությունը մեղմելու և խնդիրները լուծելու համար», - ասվում է Թուրքիայի նախագահականի տարածած հայտարարության մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանն անհապաղ կարձագանքի «ցանկացած ագրեսիայի». Իրանի նախագահը՝ ԱՄԷ առաջնորդինԹրամփը հույս ունի, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտություն չի լինիԻրանի բանակը 1000 նոր դրոն է ստացելԲայրամովն Արաղչիին վստահեցրել է՝ Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ ռազմական գործողությունների համարԻրանը պատրաստ է արձագանքելու ցանկացած ագրեսիայի. Թեհրանը՝ ՎաշինգտոնինՊեսկով․ «Մոսկվան կոչ է անում Իրանի դեմ ուժ չկիրառել»ԵՄ-ն Իրանի ԻՀՊԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն