Եյսկին ուկրաինացիների հարվածի հետևանքով 2 երեխա է զոհվել. նահանգապետ

Ուկրաինացի զինծառայողը անօդաչու թռչող սարք է արձակում, արխիվ

Ռուսաստանի Եյսկ նավահանգստի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել, հաղորդել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետը:

Վենիամին Կոնդրատևի փոխանցմամբ՝ բեկորներն ընկել են մասնավոր տան վրա, տուժել է ընտանիք: Երկու մեծահասակներին հոսպիտալացրել են:

Ըստ նահանգապետի, անօդաչուների բեկորներ են ընկել նաև նավահանգստում գտնվող ձեռնարկության վրա: «Այժմ այնտեղ մարում են հրդեհը: Բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն կցուցաբերենք», - գրել է նահանգապետը:

Եյսկին հասցված հարվածի մասին ավելի վաղ հաղորդել էր «ՌԲԿ-Ուկրաինա»-ն: Ըստ չհաստատված տեղեկատվության՝ այնտեղ հարձակման է ենթարկվել նավ:

Գիշերը Ռուսաստանի տարածաշրջանների երկնքում, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, խոցվել է 457 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Վոլգոգրադի և Ռոստովի մարզերում, Կրասնոդարի երկրամասում և Սև ու Ազովի ծովերի վրա: Ռոստովի մարզում անտառ է հրդեհվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հարվածներ Կրիվոյ Ռոգում առևտրի կենտրոնին. առնվազն 16 մարդ զոհվել է, 100-ից ավելին՝ վիրավորվել Ռուսները գիշերը Ուկրաինայի վրա հրթիռներ և 217 անօդաչու են արձակել Սամարայի մարզում Ozon-ի պահեստին հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվելՈւկրաինայի մայրաքաղաքում և հարակից շրջանում ռուսական հարձակումից զոհվել է առնվազն 16 մարդ