Եվրոպական առաջատար երկրների ղեկավարները հաջորդ շաբաթ Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում մտադիր են փորձել համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համաձայնել Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների նոր ձևաչափին։
Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը և Քիր Սթարմերը կարծում են, որ պատերազմում նախաձեռնությունն այժմ անցել է Ուկրաինային, ինչը հնարավորություն է ստեղծում Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու Կիևի համար ավելի շահավետ պայմաններով, քան նախկինում էր։
Մասնավորապես, եվրոպական առաջնորդները ցանկանում են հասնել նրան, որ Թրամփը դուրս գա այն պայմանավորվածությունների շրջանակներից, որոնք քննարկվել էին ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների՝ նախորդ տարի Ալյասկայում կայացած հանդիպմանը։
Վերջերս Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները՝ Ուկրաինայի նախագահի հետ միասին, ձևակերպել են բանակցությունների իրենց պայմանները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եվրոպացի առաջնորդները սատարում են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների առաջարկըՆրանք ցանկանում են, որպեսզի Ռուսաստանը համաձայնի անհապաղ հրադադարի՝ ներկայիս ճակատային գիծը դիտարկելով որպես «բանակցությունների մեկնարկային կետ», ինչպես նաև ընդունի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրումը, այդ թվում՝ բազմազգ ուժերի տեղակայումը։ Մոսկվան նախկինում մերժել էր այդ պահանջները։
Մեծ յոթնյակի գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Դոնալդ Թրամփը, կանցկացվի հաջորդ շաբաթ Ֆրանսիայում։ Գագաթնաժողովին հրավիրված է նաև Զելենսկին։