Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարել է՝ ներկայումս որևէ պատճառ չի տեսնում հանդիպելու Զելենսկիի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս որևէ պատճառ չի տեսնում հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Պուտինի այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Զելենսկին հրապարակեց բաց նամակ, որում առաջարկում էր ՌԴ նախագահին դեմ առ դեմ բանակցություններ անցկացնել՝ համաձայնության գալու պատերազմի դադարեցման շուրջ։

Նամակում, որն ուղարկվել էր այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Զելենսկին նշել է, որ ռուսների մեծամասնությունը հոգնել է ուկրաինական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներից, բարձր գնաճից և վառելիքի պակասից և պատրաստ է խաղաղության։

«Այս նամակը պարունակում է բավականին կոպիտ դիտողություններ։ Արդյոք դա անձնական հանդիպման համար պայմաններ ստեղծելու միջոց էր, թե՞ անձնական հանդիպում չնշանակելու միջոց։ Կարծում եմ՝ վերջինն էր», - ասել է Պուտինը։

XS
SM
MD
LG