«Եվրոպան այսօր ավելի շատ Թուրքիայի կարիքն ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայինը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո ունեցած քննադատության է ենթարկել Եվրամիությանը։ Էրդողանը նշել է, որ առանց Թուրքիայի լիիրավ անդամակցության ԵՄ-ն չի կարող լինել գլոբալ դերակատար։

Մեկնաբանելով Եվրամիության հետ հարաբերությունները նա ԵՄ-ին կոչ է արել հարգել Անկարայի «կառուցողական դիրքորոշման» արժեքը, չչարաշահել այն և զերծ մնալ այն վտանգող գործողություններից։

«Եվրոպան այսօր ավելի շատ Թուրքիայի կարիքն ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայինը։ Վաղը դրա անհրաժեշտությունն ավելի մեծ կլինի, քան այսօր», - ըստ Anadolu գործակալության նկատել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի համար»։

Բաքվից տեսակապով միանալով Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Ալիևը պնդեց, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրախորհրդարանը չի փոխի դիրքորոշումը. Մեցոլան հակադարձեց Ալիևին