Եվրախորհրդարանը չի փոխի դիրքորոշումը. Մեցոլան հակադարձեց Ալիևին

Եվրախորհրդարանի նախագահը այսօր Երևանում անցկացվող հավաքում հարկ է համարել արձագանքել Ադրբեջանի նախագահին, որը մինչ այդ քննադատել էր եվրոպական կառույցներին՝ «հայամետ ու սադրիչ բանաձևերի համար»։

«ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության ձայնով։ Դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումը, որը որդեգրում ենք»,-հայտարարեց Ռոբերտա Մեցոլան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» համար Բաքուն պնդում է, թե հիբրիդային հարձակումների է ենթարկվում «հայամետ խմբերի կողմից»ԵՄ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն հակաքայլերի է դիմումԱդրբեջանի Միլի մեջլիսը որոշեց կասեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետԲաքուն որոշել է դադարեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ երեկվա բանաձևից հետո