Եվգենի Խմարան հաստատվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում

Եվգենի Խմարա, արխիվ

Ուկրաինայի Գերագույն ռադան 312 կողմ քվեներով հաստատել է Եվգենի Խմարային երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում։

Խմարայի թեկնածությունը խորհրդարանին ներկայացրել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովի պաշտոնանկությունից հետո։

Քվեարկությունից անմիջապես հետո դիմելով ուկրաինացի խորհրդարանականներին՝ Խմարան հայտարարել է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում երեք հիմնական առաջնահերթություն է ունենալու՝ «ռազմաճակատի ամրապնդումը, մարդիկ և ռազմական արդյունաբերության զարգացումը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է երկրում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասինԲողոքի ցույցերի ֆոնին Զելենսկին փոխում է բանակի գլխավոր հրամանատարին․ Սիրսկուն կփոխարինի ԴրապատինԶելենսկին Եվհեն Խմարային նշանակել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար