Մատչելիության հղումներ

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է երկրում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը հայտարարել է, որ երկրում անհրաժեշտ է ընտրությունները վերսկսելու օրինական և անվտանգ մեխանիզմ գտնել՝ նույնիսկ շարունակվող պատերազմի պայմաններում։

Երեկ հրապարակված տեսաուղերձում Ֆեդորովը խոսել է պատերազմի ընթացքում կոռուպցիայի և, իր գնահատմամբ, կառավարման համակարգային ճգնաժամի մասին։ Նա ընդգծել է, որ ժողովրդավարական գործընթացները չեն կարող անորոշ ժամանակով դադարեցված մնալ Ռուսաստանի ներխուժման պատճառով։

«Ժողովրդավարությունը չի կարող Ռուսաստանի պատանդը լինել։ Մենք հենց նրա համար ենք պայքարում, որ մնանք ազատ եվրոպական պետություն», - ասել է Ֆեդորովը։

Նախկին նախարարը միաժամանակ ընդունել է, որ պատերազմի ժամանակ ընտրությունների կազմակերպումը բարդ է։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է քվեարկելու հնարավորություն ապահովել ինչպես զինվորականների, այնպես էլ արտերկրում գտնվող միլիոնավոր ուկրաինացիների և առաջնագծին մոտ բնակվող քաղաքացիների համար, ինչպես նաև երաշխավորել ընտրությունների անվտանգությունն ու արդյունքների նկատմամբ վստահությունը։

Ֆեդորովը պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվել էր անցած ամիս՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշմամբ։ Նրա հայտարարությունը հնչում է Ուկրաինայում կառավարական լայն փոփոխությունների ֆոնին։

Զելենսկին նախագահ է ընտրվել 2019-ին՝ հինգ տարի ժամկետով։ 2022-ին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Ուկրաինայում ռազմական դրություն է սահմանվել, և նախագահական ընտրություններ չեն անցկացվել։

XS
SM
MD
LG