Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից հանրաքվե կանենք. Փաշինյան

Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նորից հանրաքվե անցկացնելու մասին:

Այսօր ճեպազրույցում պատասխանելով «Ազատության» հարցին՝ Փաշինյանն ուղիղ ասաց՝ խորհրդարանական ընտրություններում 2/3 ստանալու իշխանությունների ձգտումը կապ ունի նաև նոր Սահմանադրության ընդունման հետ:

«Այդ թվում՝ Սահմանադրությունը փոխելու համար, նորից հանրաքվե կանենք, կգնանք, մեր ժողովրդին կբացատրենք, կհամոզենք, կխոսենք նորից»,-հավելեց վարչապետը:

Բաքուն պահանջում է, որ Սահմանադրությունը փոխվի, ու Հայաստանի անկախության հռչակագրին հղում չլինի: Փաշինյանը ավելի վաղ հայտարարել է, որ իր ղեկավարած ուժը կողմ է, որ Անկախության հռչակագրի մասին հիշատակում չլինի նոր Սահմանադրության տեքստում:

Իշխանությունը նաև հայտարարել էր՝ մտադիր է սահմանադրական հանրաքվեն անցկացնել ԱԺ ընտրություններից հետո, թե երբ, հստակ ժամկետ չի նշվել: Նախագիծը նախ խորհրդարանում պիտի հաստատվի, ու դրա համար պարզ մեծամասնությունը բավարար չէ, պատգամավորների ձայների 2/3-ն է անհրաժեշտ:

Առավել մանրամասն՝ այստեղ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Էթնիկ զտման խոսույթը համարում եմ վնասակար». վարչապետը՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի մասինՆոր Սահմանադրության նախագիծը իրավական առումով պատրաստ է, քաղաքական քննարկումները շարունակվում են. Գալյան«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս». Մարուքյանը՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին