«Եթե» չկա, մենք հաղթելու ենք», - պնդում է Սամվել Կարապետյանը

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյան, արխիվ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն իրենց շանսերը հիմա էլ է 100 տոկոս գնահատում: Այդ մասին ռուսաստանցի մեծահարուստ գործարարը հայտարարեց այսօր՝ դատարանի մոտ ճեպազրույցում պատասխանելով «Ազատության» հարցին: Միաժամանակ, նա ընդգծեց. - «Չէ, 100 տոկոս չենք հավաքում»:

Հարցին՝ կհեռանա՞ արդյոք քաղաքականությունից, եթե չանցնեն խորհրդարան, Կարապետյանը հակադարձեց. - «Այդ «եթե»-ն չկա, մենք հաղթելու ենք, ինչի՞ համար եք ուզում անպայման ինձ սխալ ուղղության վրա դնեք»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից ընտրություններից առաջ Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին՝ ռուսաստանցի գործարարը պնդեց. - «Ռուսաստանի ճնշումները Նիկոլ Փաշինյանի մասին են, ես դրա հետ գործ չունեմ՝ ճնշում են, չեն ճնշում»:

Դեռ ապրիլի կեսերին էր Սամվել Կարապետյանը հայտարարել, թե իրենց շանսերը ընտրություններում գնահատում են «ուղիղ 100 տոկոս»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔԿ․ բացահայտվել է մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման դեպք, ձերբակալվել է Ալեքսան Ալեքսանյանը«Ուժեղ Հայաստանը» չի բացառում ԲՀԿ-ի հետ հետընտրական համագործակցությունը Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ«Ուժեղ Հայաստան»-ը բորբոքում է «300 հազար ադրբեջանցիների» թեման, Փաշինյանը հակադարձում է՝ ասողը «գլուխը պատով է տալիս»«Ուժեղ Հայաստան»-ը «ահազանգեր է ստացել», որ մարդկանց հրահանգել են ընտրությունների օրը դուրս բերել դաշինքի քվեաթերթիկըՄեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս. Սամվել Կարապետյան