Էրդողանը սատարում է Հայաստան - Ադրբեջան շփումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սատարում է «շփումները, որոնք Ադրբեջանն անցկացնում է Հայաստանի հետ»:

«Արտահայտում եմ մեր նվիրվածությունը ամուր խաղաղության հանելու գործում հետագա առավելագույն ներդրում ունենալուն», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը Անկարայում Թյուրքական պետությունների գագաթնաժողովի բացման ժամանակ:

«Հակամարտությունը մեր տարածաշրջանում կողմերից ոչ մեկին օգուտ չի բերի և հղի է լուրջ հետևանքներով համաշխարհային տնտեսության, առևտրի և էներգետիկ շուկաների համար», - ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ «Իրանի շուրջ վերջին սրացումը կլուծվի դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե զենքի օգնությամբ»:

Reuters-ը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցում Թյուրքական պետությունների գագաթնաժողովին՝ չնայած Թուրքիայի նախագահի անձնական հրավերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը բաց է թողել թյուրքական գագաթնաժողովը․ Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճում էԲայրամովը ժամանել է Թուրքիա, Ալիևն էլ շնորհավորել է ԷրդողանինԹուրքիայից հայտարարում են՝ «Ադրբեջանի հետ եղբայրությունը վեր է քաղաքական տարաձայնություններից»Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկել. Թուրքիայի ԱԳ փոխնախարար