«Մեքքայի պաշտպանական համաձայնագրին կարող են նոր երկրներ միանալ»,- «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ համաձայնագրին մաս կազմող հաջորդ ամենահավանական թեկնածու երկիրը կարող է դառնալ Եգիպտոսը։
Թուրքիայի,Պակիստանի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները ռազմական փոխօգնության մասին համաձայնագիրը ստորագրել էին օգոստոսի 7-ին մահմեդականների սրբավայր համարվող Մեքքա քաղաքում։ «Այս համաձայնագրի կնքումը շատ կարևոր ուղերձ է աշխարհին»,- «Ալ-Ջազիրայի» հետ զրույցում ընդգծել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը ստորագրած ցանկացած պետության դեմ արտաքին հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում փաստաթղթի տակ ստորագրություն դրած բոլոր երկրների դեմ։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը ևս հայտնել էր, որ համաձայնագրին հետագայում կարող են միանալ նաև Եգիպտոսը և այլ երկրներ, երբ մի շարք տեխնիկական հարցեր լուծվեն։ Ֆիդանը, սակայն, չէր մանրամասնել, թե ինչ հարցեր պետք է լուծվեն, որպեսզի ճանապարհ բացվի Եգիպտոսի՝ այդ համաձայնագրին միանալու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ գոհ է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև վերջերս ստորագրված պաշտպանական համաձայնագրից: