Մատչելիության հղումներ

Թրամփը ողջունում է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև ստորագրված պաշտպանական համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև վերջերս ստորագրված պաշտպանական համաձայնագրից, որը մասնակիցների խոսքով ուղղված չէ Թեհրանի դեմ, սակայն այն կնքվել է Իրանի կողմից Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի արաբական այլ երկրների վրա հարձակումների ֆոնին։

«Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և, վերջապես, ստորագրեցին Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը», - նախօրեին Truth Social-ում գրել է նախագահ Թրամփը:

«Սա ցույց է տալիս, թե ինչպես է Մերձավոր Արևելքը համախմբվում, և ինչպես երկրները վերջապես կկարողանան ավելի արդյունավետ կերպով պաշտպանել իրենց», - գրել է Թրամփը՝ հավելելով. «սա մեծ, համարձակ և կարևոր առաջին քայլ է»:

Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 7-ին Մեքքայում՝ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ ընդլայնվել է ամբողջ Մերձավոր Արևելքում։ Դրան զուգահեռ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները Եմենում հարձակումներ են իրականացնում, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի տարածքի ուղղությամբ։

Համաձայնագրի մասնակիցները նշել են, որ այն նման է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին, ըստ որի՝ անդամներից որևէ մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամների վրա։ Պակիստանը հայտնել է, որ հնարավոր է՝ հետագայում Եգիպտոսը և այլ երկրներ նույնպես միանան համաձայնագրին։

XS
SM
MD
LG