Էփշտեյնի գործով հետաքննության ֆոնին՝ հրաժարական է տվել Դավոսի ֆորումի նախագահը

Հրաժարական է տվել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բորգե Բրենդեն՝ նրա և սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի կապերի շուրջ սկսված անկախ հետաքննությունից շաբաթներ անց։

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը բացահայտել էր, որ 2017-ից՝ արդեն շուրջ 10 տարի համաժողովը նախագահող նորվեգացի պաշտոնյան առնվազն երեք անգամ դեմ առ դեմ է շփվել, ինչպես նաև կապի մեջ եղել էլեկտրոնային փոստի և SMS-ի միջոցով։

Էփշտեյնը 2008 թվականին դատապարտվել էր անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար, 2019-ին՝ ինքնասպան եղել բանտում՝ թրաֆիկինգի մեղադրանքով դատավարությանը սպասելիս։ Նրա գործով բացահայտումները լուրջ իրարանցում են առաջացրել գործարար և քաղաքական էլիտաներում՝ հանգեցնելով քրեական գործերի, այդ թվում՝ ՄԲ նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն Վինձորի նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էփշտեյնի գործով 12 ժամ տևած հարցաքննությունից հետո նախկին արքայազն Էնդրյուն ազատ է արձակվել


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել