Եմենի հութիները կրկին հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի դաշնակից Եմենի հութիները 24 ժամվա ընթացքում երկրորդ հրթիռային համազարկն են արձակել Իսրայելի ուղղությամբ:

ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված հութիների խմբավորումը մինչև այժմ խուսափում էր պատերազմի մեջ մտնելուց, սակայն մարտի 28-ին նրանք հայտարարեցին առաջին հարվածի մասին:

Նրանց ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ խմբավորումը Իսրայելի մի քանի կենսական և ռազմական օբյեկտներ է թիրախավորել:

Իսրայելցի զինվորականները հաստատել են, որ հրթիռ է արձակվել Եմենից, և որ այն որսացել են նախքան Իսրայելի տարածք հասնելը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եմենի հութիները կրկին հարվածել են Իսրայելին


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եմենի հութիները հաստատել են Իսրայելին հարվածը