Եվրամիությունը սկսել է մշակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը:
Կայա Կալլասի այս հայտարարությունից մեկ օր առաջ ԵՄ-ն ընդունել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի պատճառով։
«Սա նաև հստակ ազդանշան է Ռուսաստանին, որ Ուկրաինան մեզ համար ավելի կարևոր է, և մենք կշարունակենք աջակցել նրանց»,- ընդգծել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչը: