Եվրոպական միությունը պատժամիջոցներ է սահմանել «Պետական Էրմիտաժի» գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու և մի շարք այլ գիտնականների ու մշակույթի գործիչների նկատմամբ։
ԵՄ պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ միությունը պատժամիջոցներ է սահմանել նաև Ռուսաստանի մշակույթի առաջին փոխնախարար Սերգեյ Օբրիվալինի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրեն Անդրեյ Պոլյակովի և Մարիուպոլի դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրեն Իգոր Սոլոնինի նկատմամբ։