Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուս գեներալ Ռոման Դեմուրչիևի նկատմամբ։ Նրա անունը ներառված է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 21-րդ փաթեթում։
Ավելի վաղ «Սիստեմա» և «Սխեմի» նախագծերը պատմել էին, թե ինչպես էր Դեմուրչիևը պարծենում ռազմագերիների խոշտանգումներով։
Փաստաթղթի համաձայն՝ գեներալ-մայոր Ռոման Դեմուրչիևը «առնչություն ունի ուկրաինացի զինծառայողների, այդ թվում՝ ռազմագերիների, խոշտանգումների, մահապատիժների և մարմինների պղծման հետ»։
ԵՄ ներկայացուցիչների գնահատմամբ՝ նա այդպիսով սպառնում է «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը, ինչպես նաև Ուկրաինայի կայունությանը կամ անվտանգությանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ամենաընդարձակ փաթեթը«Ազատություն» ռադիոկայանի հետաքննական «Սիստեմա» նախագիծը, Ուկրաինական ծառայության «Սխեմի» նախագծի հետ համատեղ, ավելի վաղ ուսումնասիրել էր Դեմուրչիևի 2022-2024թթ. նամակագրությունը։
Ռուս զինվորական հրամանատարը գործընկերների և հարազատների հետ քննարկում էր ռազմագերիների ճակատագիրը, բազմիցս պարծենում էր «ավարով» և գործընկերներին խորհուրդ տալիս «չմոռանալ փողի մասին»։
2022թ. հոկտեմբերին Դեմուրչիևն ընկերներին պատմել էր, որ գրավել է ուկրաինական «հենակետը»։ Հաղորդագրություններին նա կցել էր մարդու կտրված ականջների լուսանկարներ։ Այդ հաղորդագրություններից մեկը նա ուղարկել էր նաև իր կնոջը՝ Ալեքսանդրային։ «Կհավաքեմ ծաղկեպսակ ու կնվիրեմ քեզ», - գրել էր գեներալը կնոջը։
2024թ. դեկտեմբերին Դեմուրչիևը գործընկերների հետ քննարկել էր արդեն սպանված ռազմագերիների ճակատագիրը։ Գեներալը փոխանցել էր տեսանյութ, որտեղ նախկին դատապարտյալ ռուս զինծառայողները սակրավորական բահերով մահվան են հասցնում երեք ուկրաինացու՝ այն բանից հետո, երբ վերջիններս բարձրացրել էին ձեռքերը և հանձնվել գերության։ Դեմուրչիևը այդ մասին զեկուցել էր իր անմիջական ղեկավարին՝ 20-րդ բանակի հրամանատար, գեներալ Օլեգ Միտյաևին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ պատժամիջոցներից հետո Դվորկովիչը ժամանակավորապես հեռացել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից«Սիստեմա» և «Սխեմի» նախագծերը Դեմուրչիևի մասին պատմել էին երկու մասից բաղկացած հետաքննության շրջանակում՝ ռազմագերիների խոշտանգումների և ռուս սպաների եկամուտների վերաբերյալ։