Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի առաջարկները: Հանձնաժողովի հանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ծրագիրը նախատեսում է մոտ 60 ռուսական բանկի անջատել SWIFT համակարգից:
Լրացուցիչ սահմանափակումներ պետք է կիրառվեն կրիպտոարժույթային հարթակների և վճարային այլ ցանցերի նկատմամբ՝ թե՛ ռուսական, թե՛ երրորդ երկրներում տեղակայվածների, եթե դրանք օգնում են շրջանցել պատժամիջոցները։
ԵՄ-ն ցանկանում է եվրոպական ընկերություններին արգելել օգնել Ռուսաստանին էներգետիկ ենթակառուցվածքների, մասնավորապես՝ նավթավերամշակման գործարանների կառուցման, պահպանման և վերանորոգման գործում։ Առաջարկվում է նաև այդ ցանկում ավելացնել 70 «ստվերային նավատորմի» նավ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ-ն դադարեցրել է Erasmus կրթաթոշակները ռուսների համարՄեկ այլ կետով առաջարկվում է արգելել Ուկրաինայի պատերազմի նախկին ռուս մասնակիցների մուտքը ԵՄ երկրներ:
Փաթեթը ներառում է նաև սահմանափակումներ՝ Ռուսաստանի հավաքականների և մարզիկների մասնակցությունը ԵՄ երկրներում անցկացվող մրցումներին Ռուսաստանի դրոշի ներքո, ինչպես նաև Ռուսաստանի պաշտոնական խորհրդանիշների օգտագործումը։
Առաջարկվում է սահմանափակել եվրոպական սպորտային և մշակութային ասոցիացիաների ֆինանսավորումը ռուս հովանավորների կողմից և արգելել ռուսներին անդամակցել եվրոպական առաջատար սպորտային ֆեդերացիաներին։
Եվրահանձնաժողովը նաև մտադիր է արգելել եվրոպացիներին զբաղեցնել ղեկավար պաշտոններ ռուսական ընկերություններում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ պատժամիջոցների նոր ցանկում է նաև Wildberries-ի ղեկավարըԲացի դրանից՝ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու վերաբերյալ նոր առաջարկություններ: Ըստ այդմ՝ հյուպատոսություններին խորհուրդ է տրվում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ «չափազանց խիստ մոտեցում» կիրառել, իսկ ԵՄ երկրներին խորհուրդ է տրվում դադարեցնել ռուսական ոչ կենսաչափական անձնագրերի ճանաչումը՝ դրանց կեղծ լինելու և անվտանգության սպառնալիքների պատճառով:
Առաջարկվում է Շենգենյան երկրների սահմաններին Ռուսաստանի քաղաքացիների հետ անցկացնել լրացուցիչ հարցազրույցներ և մատնահետքերի ստուգումներ՝ անկախ նրանից, թե որտեղից են նրանք գալիս։
Առաջարկությունների առանձին բաժինը վերաբերում է Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիներին։ Հաշվի առնելով, որ Եվրահանձնաժողովը մտադիր է արգելել Ռուսաստանի բանակում 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր ծառայած անձանց մուտքը ԵՄ, վիզայի համար դիմող անձանցից կարող է պահանջվել տրամադրել զինվորական ծառայության և ուղեկցող փաստաթղթերի մասին տեղեկություններ, այդ թվում՝ զինգրքույկը: