«ԵՄ-ն կկանգնի Կիևի կողքին» անկախ աշխարհի այլ վայրերում տեղի ունեցողից

Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ավելի վճռականորեն ցուցադրել իր ուժը, քանի որ այլևս չի կարող լիովին ապավինել «կանոնների վրա հիմնված» համակարգին՝ սպառնալիքներին դիմակայելու համար։ Այսօր այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ֆոն դեր Լայենը նաև նշել է, որ ԵՄ-ն կկատարի Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները՝ ընդգծելով, որ միությունը կկանգնի Ուկրաինայի կողքին «անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում աշխարհի այլ վայրերում»։

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս սարսափն ու արյունահեղությունը ավարտվեն։ Եվ ոչ ոք խաղաղություն այնքան չի ցանկանում, որքան Ուկրաինայի ժողովուրդը։ Բայց պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ ապագա հակամարտությունների սերմեր չցանվեն», - ասել է նա:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նաև խոստացել է առաջ մղել Կիևին տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը մի քանի օրից կավարտի ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի տեխնիկական աշխատանքները․ Զելենսկի


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն Կիևին կհատկացնի 90 միլիարդ եվրո վարկը. ֆոն դեր Լայեն