ԵՄ անդամ պետությունները կքննարկեն, թե եվրոպական կողմից ինչ կարելի է անել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։
«Մեր շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը, և այդ պատճառով մենք նաև քննարկում ենք, թե եվրոպական կողմից այս առումով ինչ կարող ենք անել», - Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա՝ որպես ճնշման գործիք։