ԵՄ արտաքին գործերի նախարարները 2027-ի հունվարին քննարկումներ կանցկացնեն Վրաստանի դեմ նոր միջոցառումների վերաբերյալ, որոնք նպատակ կունենան կանխել այս երկրում ժողովրդավարության հետագա նահանջը, երեկ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը, հայտնում է Еuronews-ը։
Նրա հայտարարությունը հնչել այն ժամանակ, երբ Եվրահանձնաժողովը հրապարակեց թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ իր տարեկան զեկույցը: Վրաստանին վերաբերող բաժնում խոսվում է ժողովրդավարության հետագա նահանջի, քաղաքացիական հասարակության վրա նոր սահմանափակումների և հիմնարար իրավունքների վատթարացման մասին:
«Վրաստանի կառավարությունն այժմ գնում է Եվրամիության հետ բախման ճանապարհով՝ ժողովրդավարական նահանջի պատճառով։ Սա բացարձակապես ակնհայտ է։ Ձեռնարկված քայլերն այժմ սխալ ուղղությամբ են գնում»,- ասել է Կալլասը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը փաստացի կասեցված է. ԵվրահանձնաժողովEuronews-ի հարցին, թե արդյոք նա կառաջարկի նոր պատժամիջոցներ Վրաստանի կառավարության դեմ, Կալլասը պատասխանել է, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, քանի որ հունվարյան քննարկումը նպատակ ունի համաձայնեցնել տարբեր դիրքորոշումները։
«Մեզ համար ամենակարևորը մեր արձագանքը կառուցելն է այնպես, որ այն հստակ ցույց տա, որ մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և Եվրամիության մաս կազմելու նրանց ձգտումներին, բայց միևնույն ժամանակ հստակ ազդակներ ուղարկի կառավարությանը, որ մենք չենք աջակցում նման քաղաքականությանը»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը։
2024 թվականին ԵՄ դիվանագիտական ծառայությունն առաջարկեց պատժամիջոցներ կիրառել խաղաղ բողոքի ցույցերը բռնելու ցրման համար պատասխանատու վրացի պաշտոնյաների նկատմամբ, սակայն Հունգարիան և Սլովակիան արգելափակեցին նախաձեռնությունը։
Սակայն Բրյուսելը կասեցրեց վրացական դիվանագիտական անձնագրերի տերերի համար վիզայի ազատ ռեժիմը, ինչի համար պահանջում էր միայն որակյալ մեծամասնություն, ի տարբերություն պատժամիջոցների, որոնք միաձայն որոշում են պահանջում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրաստանում զանգվածային երթ է անցկացվել. ընդդիմությունը պատրաստվում է նոր ցույցերիՍահմանափակումն ուժի մեջ է մտել 2026 թվականի մարտին մեկ տարի ժամկետով։ Այն կարող է երկարաձգվել առավելագույնը երկու տարով, սակայն դրա համար Հանձնաժողովը պետք է ընդունի ենթաօրենսդրական ակտ ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի 6-ը։
2024 թվականի նոյեմբերին Թբիլիսին հայտարարեց, որ չի ձգտի սկսել անդամակցության բանակցություններ մինչև 2028 թվականի վերջը, այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովն իր զեկույցում ժողովրդավարության լուրջ հետընթաց էր արձանագրել՝ դատական համակարգից մինչև լրատվամիջոցների ազատություն։
Երեքշաբթի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «շատ նվիրված է» երկրի ԵՄ անդամակցության գործընթացին, սակայն չէր ներկայացրել Բրյուսելի հետ հարաբերությունները լավացնելու ծրագիր։ «Այս պահին բոլոր տարբերակները քննարկվում են»,- ասել է Կայա Կալլասը։