Մատչելիության հղումներ

Վրաստանում զանգվածային երթ է անցկացվել. ընդդիմությունը պատրաստվում է նոր ցույցերի

Վրացական ընդդիմությունը երթ է անում Թբիլիսիում, 25-ը հոկտեմբերի, 2026թ.
Վրացական ընդդիմությունը երթ է անում Թբիլիսիում, 25-ը հոկտեմբերի, 2026թ.

Թբիլիսիում երեկ բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականության, տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Վրաստանն առանց Իվանիշվիլիի» կարգախոսով ակցիան կազմակերպել էին ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ երկրի Սահմանադրական դատարանում ընդդիմադիր մի քանի կուսակցությունների գործունեությունն արգելելու պահանջով հայցի քննարկման ֆոնին։

Իշխող «Վրացական երազանքը» դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել հինգ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը: Խոսքը վերաբերում է «Միացյալ ազգային շարժում», «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Ուժեղ Վրաստան – Լելո», « Գախարիան հանուն Վրաստանի» և «Ֆեդերալիստներ» կուսակցություններին: Սահմանադրական դատարանն արդեն սկսել է գործի վերաբերյալ լսումները:

Վրացական ընդդիմությունը երթ է անում Թբիլիսիում, 25-ը հոկտեմբերի, 2026թ.
Վրացական ընդդիմությունը երթ է անում Թբիլիսիում, 25-ը հոկտեմբերի, 2026թ.

Ցուցարարները երթով շարժվել են Թբիլիսիի պետական համալսարանից դեպի Ռուսթավելի պողոտա։ Երթին մասնակցել են հազարավոր մարդիկ՝ ծածանելով Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշները։ Հաղորդվում է, որ բողոքի ակցիային ներկա են եղել նաև մեծ թվով անվտանգության ուժեր։

Զանգվածային ցույց նոյեմբերի 28-ին

Երեկվա ցույցի մեկնարկից առաջ «Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ի առաջնորդ Նիկա Գվարամիան հայտարարել է, որ սա բողոքի նոր ալիքի սկիզբն է։ «Մենք սկսում ենք այսօր, և մեզ անպայման պետք է գագաթնակետ, լինի դա նոյեմբերի 28-ը [Վրաստանում զանգվածային ցույցերի մեկնարկի երկրորդ տարեդարձը - խմբ.], թե հաջորդ օրերին։ Կարևոր է, որ 28-ին մենք շատ լինենք, որպեսզի քամին չկարողանա մարել կրակը», - ասել է նա:

«Նոյեմբերի 28-ին նախատեսվում է մեծ և կարևոր հանրահավաք։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Վրաստանում՝ ժողովրդավարության քայքայման և ոչնչացման առումով, իսկապես անհավանական է, հաշվի առնելով, որ մենք առաջատար երկիր էինք եվրաինտեգրման ճանապարհին, իսկ այսօր հայտնվել ենք լուսանցքում»,- ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ծերեթելին, որը նույնպես ներկա է եղել երթին։

Վրացական ընդդիմությունը երթ է անում Թբիլիսիում, 25-ը հոկտեմբերի, 2026թ.
Վրացական ընդդիմությունը երթ է անում Թբիլիսիում, 25-ը հոկտեմբերի, 2026թ.

«Կուսակցությունների գործունեությունն արգելվում է, իսկ քաղաքական կյանքը՝ փաստացի սահմանափակվում, չհաշված քաղբանտարկյալներին, ինչը նույնպես էական մարտահրավեր է»,- հավելել է նա։

Նախորդ ցույցերը

2024 թվականի գարնանը Վրաստանում զանգվածային ցույցեր տեղի ունեցան՝ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով: Ապա իրավիճակը սրվեց նաև խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո:

Նույն թվականի նոյեմբերին բողոքի ակցիաները վերաճեցին ճգնաժամի՝ կառավարության կողմից Եվրամիությանը անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը հետաձգելու որոշումից հետո: Բողոքի ակցիաներն ուղեկցվեցին ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG