Դոնեցկի մարզում անօդաչուի հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել

Ուկրաինա - Ռուսների հարվածների հետևանքները Դոնեցկի մարզի Սոֆիևկա գյուղում, 23-ը օգոստոսի, 2026թ.

Դոնեցկի մարզում անօդաչու թռչող սարքերի գրոհի է ենթարկվել Սոֆիևկա գյուղը, վնասվել է 141 մասնավոր տուն, երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Օգոստոսի լույս 23-ի գիշերը, Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով, Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվել է 127 անօդաչուներով, որոնցից 25-ին է հաջողվել խոցել:

Ռուսները «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Խարկովի շրջաններից մեկին, տուժել է ութ մարդ, նրանց թվում՝ 15-ամյա դեռահաս:

Բացի այդ, «Շահեդ»-ը հարվածել է Ժիտոմիր-Օդեսա գնացքի լոկոմոտիվին: Գնացքի 593 ուղևորներից ոչ ոք չի տուժել, սակայն մեքենավարները ստիպված են եղել արտակարգ արգելակում կատարել շարժակազմի ընթացքի ժամանակ, փոխանցել է «Ուկրաինական երկաթուղու» ղեկավար Ալեքսանդր Պերցովսկին:

Օգոստոսի 21-ին Կրիվոյ Ռոգի առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 140-ի: Հաղորդվել է 16 զոհվածների մասին: Տուժածներից վեցը, այդ թվում՝ երկու երեխա, շատ ծանր վիճակում են: Օգոստոսի 23-ը սգո օր է հայտարարվել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանում գիշերը երկու պահեստ է հրդեհվել. «Եկել է Ozon-ի հերթը»Եյսկին ուկրաինացիների հարվածի հետևանքով 2 երեխա է զոհվել. նահանգապետՀարվածներ Կրիվոյ Ռոգում առևտրի կենտրոնին. առնվազն 16 մարդ զոհվել է, 100-ից ավելին՝ վիրավորվել Ռուսները գիշերը Ուկրաինայի վրա հրթիռներ և 217 անօդաչու են արձակել Սամարայի մարզում Ozon-ի պահեստին հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել